Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դեռ շարունակում են հանդիպել

Դեռ շարունակում են հանդիպել
27.09.2013 | 16:46

Սեպտեմբերի 3-ին ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուն առաջիններից մեկն արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա իր հարցազրույցներում նշել էր, որ խորհրդակցություններ, հանդիպումներ է ունենալու տարբեր քաղաքական գործիչների հետ և պայքարելու է իշխանությունների դեմ, որոնք համաձայնություն են տվել Մաքսային միությանն անդամակցելուն:

Անցել են շաբաթներ, սակայն Արամ Սարգսյանի նախաձեռնությունից դեռևս նորություն չկա:
irates.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում «Հանրապետությունը»:
«Դեռ շարունակվում են հանդիպումները քաղաքական ուժերի հետ, վերջնական ասելիք չկա»,- մեր հարցին արձագանքեց Սուրեն Աբրահամյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ